Անակնկալ հյուրը

Երբ առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո դասարան մտանք,  մեզ անակնկալ էր սպասում: Մեզ հյուր էր եկել Զոյայի ոզնին: Ոզնին ոչ թե իսկական էր, այլ Զոյայի և մայրիկի ձեռքի աշխատանքը:
Ոզնի պատրաստելու համար ես օգտագործել եմ շիշ — մարմնի համար, զարդեր — աչքերի և քիթիկի համար, Ջրվեժի արգելոցից հավաքած կոները — փշերի համար և աշնանային չոր տերևներ — անտառի մի փոքրիկ հատված ստեղծելու համար:  Ահա այսպես ծնվեց իմ ոզնին: Զոյա Աբրահամյան