Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատող

Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատողի (այսուհետ՝ աշխատող) ուսումնական ծանրաբեռնվածությունը 2016-2017 ուսումնական տարում որոշվում է 2015-2016 ուստարում նրա գործունեության արդյունքների վերլուծության հիման վրա, հաստատված աշխատակարգովԳործունեության վերլուծությունը կատարվում է ըստ երեք բաղադրիչների՝ մշակում, կազմակերպում, տարածում, նկատի ունենալով կրթահամալիրի 2015-2016թ. ուսումնական օրացույցները և դրա հավելվածները, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները, դասավանդողի պաշտոնական հրահանգը,  աշխատողի աշխատաժամանակի անհատական պլանը, կրթահամալիրի տնօրենի ներքին իրավական ակտեր և այլ փաստաթղթեր:

Գործունեության առանձին բաղադրիչները գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները։

  1. Մշակում
  1. Կազմակերպում
  1. Տարածում

4-րդ դասարանցիների բլոգների վերլուծություն

Բլոգների վերլուծություն

Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարան

Դասավանդողի բլոգն ունի արխիվ, բաժիններ, նշված է ուսումնական հաստատությունը: Բլոգում հրապարակված են կրթահամալիրի օրացույցով նախատեսված ծեսերը, տոները, ստուգատեսներն ու նախագծերը: Ամփոփ ներկայացված են Ռադիո, Ճամփորդություններ, Նախագծերի ամփոփում բաժինները:

4-րդ դասարանի սովորողներն իրենց անհատական բլոգները թարմացնում են ոչ հաճախ: Չկան դասավանդողների, դասընկերների բլոգների հղումները: Ընտանեկան նախագծերը երևում են տարբեր բաժիններում, բայց առանձին Ընտանեկան նախագիծ բաժին չկա: Սովորողներն ակտիվ մասնակցել են Ձմեռային առցանց ուսուցմանը:

«Ամառ 2016» պլեներային հավաք Անգլիական այգում

13428514_953957784712676_2335608004934820102_n

Հունիսի 28-ին՝ ժամը 20.00, Անգլիական այգի

«Բանգլադեշյան պլեներ»-ի ներկայացումներ
Փառատոների մրցանակների հանձնում
Ռոք-փոփ-ջազ երաժշտական խմբերի, անհատների, «Տիեզերք» Բենդ եռյակի, թափառական երաժիշտների ելույթներ:

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ընտանիքներ, երևանցիներ: Մասնակիցները լինում են ճամբարային, ամառային, մարզական հանդերձանքով, խուրջիններով, պատրաստի բրդուճներով:

ժամը 20.00-20.45 – արտ-պլեներային, տեխնոլոգիական, երաժշտական, թատերկանա, մարզական գործունեություն Անգլիական այգու հարթակներում:

Ժամը 20.45-21.30 – միասնական պարերգեր, ելույթներ

Ժամը 21.30-21.45 – «Բանգլադեշյան պլեներ 2016»-ում ստեղծված ֆիլմերի, տեսանյութերի դիտում մեծ էկրանին:

Ժամը 21.45-22.00 — «Բանգլադեշյան պլեներ»-ի՝ թատերական, երաժշտական, արտ-միջավայր, թարգմանական ստուգատես-փառատոների մրցանակների հանձնում:

Ժամը 22.00-ից թափառումներ Երևանում

«Սևերն ու սպիտակները»

Երաժշտա-թատերական ներկայացում  «Սևերն ու սպիտակները»

«Մաժոր»  թատերախումբ

Ներկայացման  ընթացքում հնչում է  Ռավելի «Բոլեռո» ստեղծագործությունը

Կազմակերպիչ-պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան և Հասմիկ Մաթևոսյան