Նախագծերի փաթեթ

2-րդ դասարանում իրականացվող նախագծերի ամբողջական փաթեթը:

Մեդիադասերի փաթեթի ստեղծման նախագիծ

Նախագծի հեղինակ՝Հռիփսիմե Առաքելյան, Դպրոցպարտեզ

Ժամանակահատվածը ՝ 2013-2014 ուստարի

Նախնական հմտություններ, կարողություններ

Սովորողներն  արդեն տիրապետում են  ՏՀՏ մի շարք հմտությունների՝ կարողանում են օգտվել համացանցից /մտնել կրթահամալիրի  կայք , դասարանային բլոգ,դասարանային բլոգի միջոցով ՝Դպրոց-պարտեզի ենթակայք, գրադարան,«Պարտեզ» ամսագիր ։Կարողանում են  օգտվել իրենց էլեկտրոնային հասցեներից՝ նամակներ ստանալ և ուղարկել ընկերներին,տիրապետում են Paint ծրագրինէլեկտրոնային գրատախտակի գործիքներին ,թվային ֆոտո և վիդեո խցիկներով  նկարելու հմտություններին ։

Նախորդ ուսումնական տարում ստեղծել ենք մեդիադասերի փաթեթ,որոնց միջոցով  սովորողներն իրենց մեդիահմտությունները փոխանցել են այլոց։

Տես իմ բլոգի`www.krtserdproc.wordpress.com

«Մեդիադասեր» ենթաբաժնում 

Նախագծի ելք կամ ակնկալվող արդյունքներ

ü  Նախագծի միջոցով ակնկալում եմ զարգացնել և հարստացնել սովորողների տհտ հմտությունները

ü  Դասրանային բլոգը  դարձնել վիրտուալ ուսումնահետազոտական տարածք,որտեղ սովորողների հետ կկարողանանք առանց մեծահասակիօգնության առցանց քննարկումներ և դասեր անցկացնել

ü  Բլոգում յուրաքանչյուր սովորողի անունով բաժին ստեղծել,որտեղ կտեղադրվեն վերջինիս ստեղծած նյութերը։

ü  Նախատեսում եմ բլոգում երաժշտական բաժին ստեղծել,որտեղ կտեղադրվեն սովորողների ստեղծած կարոկեները

ü  Մեդիադասերի օգնությամբ ամրապնդել ձեռք բերված գիտելիքները , ֆիլմերի,հոլովակների միջոցով հնարավորինս մատչելի փոխանցել մյուսներին։

Նախագծի բովանդակությունը

Նախագիծը երեք փուլից է բաղկացած՝

ü  Նախորդ ուսումնական տարում յուրացված տհտ հմտությունների ամրապնդման փուլ

ü  Նոր տհտ հմտությունների յուրացման փուլ

ü  Յուրացված տհտ հմտություններով մեդիադասերի ստեղծման փուլ

Նախնական երկու փուլում նախատեսում եմ ՝

ü  Նոթ կամ նեթբուքը միացնել,անջատել,խնամքով աշխատել։

ü  Էլեկտրոնային փաթեթ ստեղծել,փաթեթն անվանել ։

ü  Օգտվել կրիչից։

ü  Դասարանային բլոգից օգտվել,նյութերի տակ կարծիք գրել։

ü  Microsoft word ծրագիրը յուրացնել/նոր էջ բացել,անվանել,պահպանել/

ü  Microsoft wordծրագիրով մուտքագրել,տառա

տեսակ,տառաչափ ընտրել,գունավորել էջը և տառերը, աղյուսակներ կազմել:

ü  Իր էլեկտրոնային հասցեն կիրառել։

ü  Օգտվել ինտերնետային որոնիչներից և կայքերից:

ü  Օգտվել Էլեկտրոնային օրացույցից:

ü  Լուսանկարչական ապարատից և հեռախոսից նկարները տեղափոխել համակարգիչ:

ü  Յուրացնել PowerPoint ծրագիրը:

ü  Աշխատել  էլեկտրոնային գրատախտակով. օգտվել  էլեկտրոնային գրատախտակի անհրաժեշտ գործիքներից:

Մեթոդ

Քանի որ նոր ուսումնական տարում մի քանի նոր սովորող է տողափոխվել մեր դասարան,կարիք կլինի նորեկներին  սովորողների խմբում ներգրավելու,աշխատանքային և հոգեբանական բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ,շփման ,հաղորդակցման մեջ լարվածությունն ու կաշկանդվածությունը թուլացնելու համար այսպես կոչված «Սառույցը կտրող»վարժություններ կիրառել։Այս վարժությունները կարելի է շատ հեշտ ու արդյունավետ կիրառել մեդիայի միջոցով։

Քայլ 1 –Սովորողներին կառաջարկվի Paint ծրագրով նկարել իրենց, մուտքագրել իրենց  անունները, գրել  իրենց փաղաքշական անունները ։

Քայլ 2 – Դասարանում կվերհիշենք Paint ծրագրով նկարված նկարը պահպանել։

Քայլ 3 – Կբացենք մեր էլեկտրոնային հասցեները և Paint-ով  արդեն պահպանված աշխատանքը կուղարկենք  դասընկերներից որևէ մեկի էլեկտրոնային հասցեին կամ ամբողջ դասարանին։

Նպատակն ու խնդիրները

Վարժության միջոցով՝

ü  Paint ծրագրի գործիքները  կիրառելով  կվերհիշենք ,ովքեր ծանոթ չեն ծրագրին՝ կսովորեն։

ü  Իրենց անունազգանունները,փաղաքշական անունները կմուտքագրեն և կկարդան ուրիշներինը։

ü  Paint ծրագրով նկարված նկարը կվերհիշեն կամ կսովորեն պահպանել։

ü  Կկիրառեն իրենց էլեկտրոնային հասցեները՝նամակներ կստանան և կպատասխանեն նամակների։

ü  Աշխատանքային մթնոլորտում  նորեկները  խմբի անդամների հետ

կշփեն և կծանոթանան ։

 

Նախատեսում եմ ըստ ուսումնական օրացույցի բոլոր առարկանրում կիրառել նմանատիպ մեթոդներ,որոնց միջոցով սովորողները և՛ տվյալ առարկայից գիտելիքներ ձեռք կբերեն  ,և ՛ կզարգացնեն ու կամրապնդեն իրենց տհտ հմտությունները։

Տհտ հմտությունների որոշակի բազա ունենալուց հետո ,նախատեսում եմ սովորողների հետ ֆիլմեր , հոլովակներ ստեղծել,որտեղ արդեն սովորողն  ինքը կփոխանցի իր տհտ հմտությունները մյուսներին ։Այս մեթոդը կնպաստի սովորողների գիտելիքների,հմտությունների և կարողությունների ամրապնդմանը։

Բարձունքի  հաղթահարում  նախագիծ. Սեպտեմբերի 21-23

 

 Նախագծի հեղինակ՝ Սաթենիկ Սիմոնյան, Նոր դպրոց

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

 

Նպատակը

ü  Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:

ü  Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով:

Խնդիրները

ü  Գործունեության նախատեսում և իրականացում

ü  Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

ü  Տեղեկատվության փնտրտուք

ü  Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում

ü  Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում

ü  Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին

ü  Սովորողների ֆիզիկական զարգացում

ü  Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, մշակում: ճանաչողություն

Նախագծի իրականացման նկարագրություն

Սովորողները`

ü  Միասին ընտրում են բարձունքը

ü  Տեղեկություններ են հավաքում  տվյալ բարձունքի մասին

ü  Հաշվարկներ են կատարում

ü  Աշխատանքի բաժանում են կատարում

ü  Մշակում են կանոնները

ü  Տեղում հանրօգուտ աշխատանք են  իրականացում

ü  Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, հանդիպող բնակավայրերը

ü  Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ, ժամանակը, կանգառները

Աշխատանքի ընթացքը

2-րդ դասարանում սկսում ենք ծանոթանալ  և հաղթահարել ամենամոտ և հեշտ հաղթահարելի բարձունքները: Համացանցի և հանրագիտարանների օգնությամբ հավաքել տեղեկություններ տվյալ բարձունքի մասին:

Ճանապարհորդությունն ավելի կազմակերպված և ավտանգ դարձնելու համար նախորոք պետք է մշակել կանոններ և հետևել այդ կանոններին:

Ճանապարհորդության հայտը պետք է լրացնել սովորողների հետ միասին: Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն ըստ նախասիրությունների բաժանվում են խմբերի: Օրինակ` սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:

Մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:

Սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կհաշվեն սննդի ծախսերը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:

Կարող է լինել բնագետների խումբ: Այդ խումբը կարող է կազմակերպել տեղանքի մաքրումը, հանրօգուտ աշխատանքը, ձեռք բերել բույսերի, տերևների, քարերի տեսակներ: Դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:

Ամփոփումը՝

ü  Դասարանում յուրաքանչյուր սովորող գրում է իր ամփոփումը և ուղարկում բոլորին.

ü  Մասնակիցները դասարանում հերթով առցանց քննարկում են

յուրաքնչյուրի  ամփոփում:

ü  Դասարանում խնդիրներ են կազմում ճամփորդության տվյալների գործածմամբ, ուղարկում են միմյանց: Ստացողը լուծումն ուղարկում է խնդրի հեղինակին:

ü  Սովորողները խմբեր են կազմում, յուրաքանչյուր խումբ իր  ճամփորդական խնդրագիրքն է կազմում:

 

Ակնկալվող արդյունքները՝

ü  Ես և շրջակա աշխարհը` ծանոթանում են տեղանքին

ü  Մայրենի լեզու `հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին

ü  Մաթեմատիկա` կատարում են չափումներ և հաշվարկներ

ü  ՏՀՏ հմտություններ` ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և ֆիլմի ստեղծում

 

 

 

Նախագիծ « Կոմիտասյան օրեր » 

Նախագծի հեղինակ՝ Լուսինե Նազարյան, Նոր դպրոց

Ժամանակացույց – սեպտեմբերի 24-28-ը

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, ըստ ուսումնական օրացույցի, ամեն տարի սեպտեմբերի 24-ից 28-ը, Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ,  մեկնարկում է <<Կոմիտասյան օրեր>>նախագիծը: Այդ մեկ շաբաթվա ընթացքում մեր ամբողջ կրթահամալիրը ապրում ու շնչում է Կոմիտասով:Կոմիտասի երաժշտությունը, որպես դաստիարակության բացառիկ միջոց, թևածում է կրթահամալիրի բոլոր դպրոցներում:Կոմիտաս լսում և ուսումնասիրում են բոլորը,մանկապարտեզի մսուր խմբից մինչև ավագ դպրոց՝ ըստ տարիքային առանձնահատկությունների:

Կոմիտաս իմանալը շատ կարևոր է, այն սերնդի համար, ով պետք է ապրի վառ գույներով, աշխույժ ու լուսավոր ապագայով:

Ինչպես ասում է մեր մաեստրո Հարություն Թոփիկյանը /մեջբերում եմ/.

— Կոմիտասը չի կարող ծույլ լինել, նա գրել է բացառիկ ուրախ ու լուսավոր երաժշտություն: Նրա երգերում չկա տխրություն ու կորուստ:

Չնայած ես դեռ մանկուց  լսել եմ Կոմիտաս / հայրիկս աշխատանքի ընթացքում միշտ երգում է/, բայց հիմա լսելիս  ուրիշ զգացողությունեմ ունենում՝  գունեղ ու ներդաշնակ:Հիմա, իմ փորձը օրինակ բերելով, հասկանում եմ, որ Կոմիտաս լսելը շատ կարևոր է.  հետո չափահաս տարիքում այն  դառնում է հասկացողություն , կենսակերպ:

Նպատակը

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները

Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը

Ստեղծել դասարանական մեդիագրադարան, մեդիանյութեր Կոմիտասի մասին

Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ

Միջավայրը

Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա

Նախագծում կարող ենք ընդգրկել մայրենի լեզու, կերպարվեստ-ձեռարվեստ, երգ- պար և մեդիատեխնոլոգիա առարկաները:

Աշխատանքի կազմակերպումը

Դասը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքից: Ընդհանուր պարապմունքը առանձնահատուկ է նրանով, որ բոլորը՝ նախակրթարանից սկսած մինչև վեցերորդ դասարան, միաժամանակ Կոմիտաս են երգում՝ օգտվելով մեր ենթակայքի  Երաժշտություն

բաժնից, որտեղ ունենք ձայնագրություններ, կարաոկեներ, տեսանյութեր:

Լեզվագործունեություն

Ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո մեր կոմիտասյան ունկնդրումները շարունակվում են դասարանում: Դասը սկսում ենք Կոմիտասի մասին մեր իմացածը փոխանցելով:

— Ո՞վ է Կոմիտասը:

— Ի՞նչ գիտենք Կոմիտասի մասին:

— Ի՞նչ ենք  լսել մեծերից:

Կլինեն նաև անսպասելի հարցեր, որոնց պատասխանները կգտնենք ինտերնետի, մեծերի միջոցով:

Քանի որ, երկրորդ դասարանի սովորողին շատ բարդ կլինի կենսագրական տեղեկություններ հաղարդել, սահմանափակվում ենք որոշ ճանաչողական տվյալներով:

Որ Կոմիտասը գրել է շատ մանկական, ծիսական, աշխատանքային երգեր, ու բանաստեղծություններ:

Որպեսզի ավելի հասկանալի լինի սովորողների համար, կարող ենք զուգահեռներ տանել Կոմիտասի և Մեսրոպ Մաշտոցի միջև: Քանի որ նրանք արդեն գիտեն թե , ով է եղել  Մեսրոպ Մաշտոցը, ինչ կարևոր գործ է կատարել, և թե ինչքան կարևոր է եղել նրա արած գործը գրականության մեջ, զուգահեռաբար կարող ենք ասել, որ Կոմիտասն էլ ստեղծել, և մաքրել է հայ երաժշտությունը: Ու էլի որոշ դյուրին  ու մատչելի տեղեկություններ տալ Կոմիտասի կատարած կարևոր աշխատանքի մասին:
Օգտագործելով մեր համակարգչային հմտությունները կարող ենք ինտերնետ ցանցին միացված համակարգիչը, նոթբուք-նեթբուքերը, էլեկտրոնային գրատախտակը օգտագործել ինտերնետում փնտրտուքներ և Կոմիտասի մասին տեղեկություններ, ֆիլմեր, նրա կատարմամբ ձայնագրություններ գտնելու համար: Դասավանդողիմիջոցով /որոշ երեխաներ կարող են նաև ինքնուրույն աշխատել/որոնման բաժնում գրում ենք այն բառը, որի մասին մեզ տեղեկություններ են պետք, տվյալ դեպքում ,,Կոմիտաս ,, և առաջինը, ինչ ցույց կտա արդյունքում դա կլինի Կոմիտասի նկարը:

 .  Նկարով կճանաչենք Կոմիտասին

.  Կլինեն տեղեկություններ նրա մասին

 .  Ֆիլմեր և մեդիանյութեր

 .Ձայնագրություններ նրա կատարմամբ

Կարող ենք ուսումնասիրել և սովորել մեր ենթակայքիԵրաժշտություն բաժնումտեղ գտած ծրագրային նյութերը, ունկնդրել Կոմիտասի կատարմամբ որևէ երգ:

Կարող ենք աշխատել նաև բակում,  խոտերի, քարերի վրա նստած: Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով՝ Կոմիտասի որևէ  երգի ներքո: Երեխաները կնկարեն այն ինչ կստացվի այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:

Գործունեության հաջորդ ձևը խաղ-ներկայացումն է:

Կրտսեր դպրոցում, որպես ինքնաարտահայտման, ինքնադրսևորման յուրահատուկ միջոց, շատ կարևոր է նաև խաղը, թատրոնը: Գործունեության այս ձևը՝  որպես խմբային աշխատանք,  զարգացնում է բանավոր խոսքը, լեզվամտածողությունը, ձևավորելով    բազմաթիվ կարողություններ և հմտություններ՝ համատեղ աշխատելու, լսելու, վերարտադրելու:

Մեր ծրագրային երգերից է Կոմիտասի <<Գնացեք տեսեք, …>> զատկական երգը, որը խաղարկային է, պատկերավոր է,  և անընդհատ շարժման մեջ է պահում երեխաներին:  Երգի մեջ շատ են կենդանիները, որոնքտվյալ տարիքի համար յուրահատուկ դեր ունեն, ինչ որ բան ասելու, սովորեցնելու, <<ճիշտ ու սխալ>> անելու համար: Կենդանի-դերերի միջոցով, երգը /խաղը/ դառնում է ավելի տեսանելի, ուսուցողական:

Քանի որ երգի տեքստը ունի սյուժե,   մեզ մնում է միայն խաղալ: Ընթացքում կարող ենք որոշ փոփոխություններ անել. շրջել, խաղը սկսել վերջից:

— Գնացեք , տեսեք, ով է կերել  յուղը…

Եվ այդպես մինչև սկիզբ:

Մեզ, ինչպես միշտ, օգնության են գալիս ՏՀՏ միջոցները: Այդ ամենի ընթացքը տեսագրվում է մշակվում և թողարկվում մեր ենթակայքում և դասարանական բլոգում:

Տեխնոլոգիա և բնագիտություն

Մեր՝ <<Իմացումի հրճվանք>> ծրագրի բաղկացուցիչ մասն է նաև տեխնոլոգիան:

. Դա սովորողներին հնարավորություն է տալիս կերտելու

.Ստեղծագործելու, երևակայելու

.Նյութի հետ շփվելու, շոշափելու, զգալու

.  Մատների մոտորիկան զարգացնելու համար

Կենդանիները կարող ենք ծեփել պլաստիլինից կամ խմորից /խմորին բոլորս ծանոթ ենք/:

Մինչև պատրաստի խմոր ստանալը կարող ենք մի քանի բնագիտական փորձ անել:

Փորձ առաջին

Ալյուրին աղ և ջուր ենք ավելացնում: Խառնում ենք, այդ ամենը. ընթացքուն տեսնում ենք, որ  ալյուրն ու ջուրը խառնվում են ու մասսան սկսում է պնդանալ: Ու էլի այնքան ալյուր ենք ավելացնում, որ դառնա շատ պինդ խմոր:

-Իսկ ի՞նչ եղավ աղը:

Աղի գոյությունը պարզելու համար պետք է լեզվով ստուգենք: Քանի որ խմորի բաղադրությունը անվտանգ է, խմորից փոքր գնդեր ենք պոկում և լեզվով ստուգում:

Հարց.

-Կարո՞ղ եք ասել՝ ինչ համ ունի խմորը:
Կարծում եմ պատասխանը կարելի է ենթադրել: Պարզվում է , որ խմորը աղի է:

Այնուհետև խմորը բաժանում ենք մի քանի գնդի:

Փորձ երկրորդ

Գնդերից յուրաքանչյուրը ներկում ենք մի գույնով: — Ինչպե՞ս.

Ամեն գնդին ավելացնում ենք մի քիչ սննդի ներկանյութ կամ գուաշ: Խմորի հետ խաղում ենք, ծամածռում, քաշքշում: Ու տեսնում ենք, թե ինչպես է խմորի գույնը փոխվում: Երբ խմորը և գույնը ամբողջությամբ խառնվում են և միասեռ զանգված է ստացվում, կարող ենք անցնել գործի: Արդյունքում ունենում ենք  գունավոր խմորե գնդեր՝ գունավոր կենդանիներ ծեփելու համար:

Սովորողները՝ յուրաքանչյուրը, ծեփում է այն կենդանուն, որը ինքն է ուզում, կամ որը ինչ-որ կերպ իրեն հարազատ է:

Երբ ադեն խմորագունավոր կենդանիները պատրաստ են, ամրացնում ենք երկար փայտիկների վրա, թողնում ենք, որպեսզի մեր աշխատանքները չորանան: Ամբողջությամբ չորանալուց հետո ընտրում ենք հարմար հարթակ / սեղան, աթոռ, պահարան/ և սկսում խաղացնել: Եթե լինում է այնպես, որ մեկ դասաժամի ընթացքում չենք հասցնում ավարտել մեր աշխատանքները, դրանք պահում ենք պոլիէթիլենե փաթեթի մեջ, որպեսզի չչորանան: Դա կարող է լինել երրորդ փորձը:

Չմոռանամ ասել, որ ամբողջ գործունեության ընթացքում հնչում է կոմիտասյան որևէ երգ կամ մեղեդի:

Կարող ենք անցնել թատերական ներկայացմանը:Սովորողները իրենց պատրաստած կենդանիների միջոցով նորից ու նորից խաղում, ստեղծագործում ու կրկնում են Կոմիտասի <<Գնացեք տեսեք>>-ը՝ այն այլևս չմառանալու ակնկալիքով:

Դասավանդողը հետևում է սավորողների աշխատանքին, անհրաժեշտության դեպքում ուղղություն տալիս, եթե կարիք կա միջամտում էՆա այդ ամբողջ ընթացքը տեսագրում է, ֆոտոներ է անում, և ստեղծում ամբողջ գործունեության մասին պատմող ֆիլմ:

Հաջորդ քայլը

Որպեսշարունակություննախորդգործունեության՝<<Իմացումիհրճվանք>>ծրագրիկարևորբաղկացուցիչէնաևմեդիահմտությունը:

Քանիորբոլորըունեննոթբուք-նեթբուքեր, մերհամակարգչայինհմտություններըգործիդնելով, կարողենքնաևաշխատելհամակարգչայինPaintծրագրով, որիներեխաներըշատվարժտիրապետումեն:

Արդենընտրելենք<<Գնացեքտեսեք,…>>-ը:

Ամենմեկըկստանաայսպիսիհանձնարարություն:

-Նկարիՙրայնհատվածը, որտեղայծնուգայլնեն:

— Նկարիՙրայնհատվածը, որըամենածիծաղելինէր:

— Հիշիՙրևնկարիրայնհատվածը, որըզարմացրեցքեզ:

Այնպեսպետքէլինի, որբոլորնէլաշխատանքունենան:

Նկարելուցհետոհրահանգենստանումպահպանելիրենցնկարները: Անունենդնումիրենցնկարինևպահպանումենիրենցանունովթղթապանակիմեջ /յուրաքանչյուրըիրնոթբուքիաշխատանքայինսեղանիվրաարդենունիիրանունովթղթապանակ/:

Դասավանդողըկարողէկրիչովվերցնելբոլորինկարները, ևկարողէհանձնարարել ,որսովորողներըիրենք, իրենցէլեկտրոնայինհասցեներիմիջոցովդրանքուղարկենուսուցչիէլեկտրոնայինհասցեին:

Դասավադողըիրէլեկտրոնայինհասցեինուղարկվածբոլորնկարներըհավաքումէևծրագրիմիջոցով, կցելովնաևհամապատասխաներգիերաժշտությունը, այնֆիլմէդարձնում:Քանիորսովորողներըդեռծանոթչենայդծրագրին, /MovieMakerսովորումևկիրառումեներրորդդասարանից/ այդաշխատանքներըներկայանալիտեսքիէբերումդասատուն: Ֆիլմըպատրաստլինելուցանմիջապեսհետոթողարկվումէմերենթակայքումկամդասարանականբլոգում:

Արդյունքը

<<Կոմիտասյան օրեր>> նախագծի արդյունքումունենումենքմեդիանյութերը և ֆիլմերը:

Ձեռքբերվածբազմաթիվհմտություններևկարողություններ:

 

Նախագիծ «Խնկոյանական շաբաթ» 

Նախագծի հեղինակ՝ Լուսինե Պետրոսյան, Դպրոց-պարտեզ

Ժամանակը` Կրթահամալիրի ուսումնական  օրացույցով «Խնկոյանական շաբաթն» իրականացվում է հոկտեմբերի 17-ից 23-ը:

Նախագծի նպատակը` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածու ստեղծելն է:

  • Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում պետք է պարզել, թե ինչքանով են տեղյակ  երկրորդ դասարանցիները Խնկոյանի ստեղծագործական կյանքին ու ստեղծագործություններին: Քանի որ մենք անցնում ենք «Նոթբուքն ինձ դասընկեր ծրագրին», այս փուլում օգնության կգա  սովորողների ուսումնական գործիքը՝ անհատական նեթբուքը: Դրանով աշխատելու համար սովորողը պետք է ձեռք բերի որոշակի հմտություններ: Մասնավորապես՝ կարողանա օգտվել համացանցից, տեղեկություններ հավաքել, որևէ նկարչական ծրագրով նկարել,  մուտքագրել: Նախագծի իրականացումը սկսելու եմ առցանց դասով, ով ինչ տեղեկություն ունի Խնկոյանի մասին կգրի կարծիք բաժնում:  Քանի որ մենք արդեն տիրապետում ենք  նկարչական Paint ծրագրին, զուգահեռ կսովորենք նաև մի քանի այլ նկարչական ծրագրեր, ավելի գունեղ ու անիմացիաներով լեցուն ծրագրեր, որպեսզի  պատկերենք հերոսներին, տեսարաններ, հեքիաթի որևէ հատված:

Բոլոր աշխատանքները կհավաքվեն  նեթբուքի համապատասխան թղթապանակում:

  • Ուսումնական փուլ

Այս փուլում ստեղծելու ենք խմբային և անհատականաշխատանքներ:

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք խնկոյանական ստեղծագործություններից մեկը և կբեմադրենք: Ստվերային ներկայացում կխաղանք հենց դասարանում, մեզ կօգնի պրոեկտորի լույսն ու էլեկտրոնային գրատախտակը:

Յուրաքանչյուրին տրվելու  է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝

  • Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝  «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
  • Տրված ստեղծագործությունը «Փեսացու մուկը », «Մոծակի մահը » բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Տրված ստեղծագործությունը «Անհաղթ աքլորը» կարդա՛տարբեր տրամադրություններով (ուրախ, տխուր, բարկացած, լացակումած և այլն): Նկարահանի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ խնկոյանական որևէ առակի սցենարով:

Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:

  • Եզրափակիչ փուլ

ü  Մինչև հոկտեմբերի  23 –ը բոլոր աշխատանքները կհավաքվեն  կայքի դասարանական էջում  և Խնկոյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով՝ Power Point ծրագրով:

ü  Ճամփորդություն Խնկո Ապոր գրադարան

 

Նախագիծ  «Աշնանային ուսումնական արձակուրդներ»

Նախագծի հեղինակ՝ Մանուշակ Աբրահամյան, Գեղարվեստի կրտսեր դպրոց

ԺամկետըՀոկտեմբերի 21-27      

Նպատակը`

ü  Շրջապատը հետազոտելու, խնամելու,  պահպանելու, բարեկարգելու  կարողությունների զարգացում

ü   Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա  փոփոխությունների դիտարկում

ü  Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում

ü  Power point ծրագրի կիրառում

Խնդիրները

ü  Կարդալու հմտությունների զարգացում

ü  Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ

ü  Համալրել շրջակա աշխարհի մասին ունեցած գիտելիքներն ու տեղեկությունները

ü Օգտագործելով  թվային և մեդիա միջոցները  գրանցել բնության և եղանակի  փոփոխությունները

ü  Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

ü  Օգտվելով տեղեկատու գրականությունից (բառարաններ, հանրագիտարաններ,համացանց) ստեղծել տեղեկատվական բնույթի նյութեր

ü  Էլ փոստի օգնությամբ ուսուցչին փոխանցել ստեղծված նյութերը

Աշխատանքը`

  •  Մեր բակի աշունը-ֆոտոշարքի ստեղծում
  • <<Աշնանային խորհուրդներ>> հարցազրույցների և պատումների ձայնագրում
  • Շրջակա միջավայրում հանդիպող բույսերի տեսակները
  •  Շրջակա միջավայրի եղանակի տեսությունը
  • Շրջակա միջավայրի   փոփոխությունը
  • Ուսումնական ճամփորդության, բերքահավաքի կազմակերպում

Աշխատանքի ընթացքը

Շրջակա միջավայրում հանդիպող բույսերի տեսակները

Սովորողները պետք է ներկայացնեն իրենց շրջակա միջավայրում (դպրոցի բակ, մոտակա անտառ, բացատ) հանդիպող բույսերի կամ ծառերի տեսակները: Նրանք պետք է յուրաքանչյուր բույս կամ ծառ մի քանի անգամ լուսանկարեն` ցուցադրելու նրա տեսքը, տերևը, հնարավոր է նաև` ծաղիկը և սերմը:  Համացանցի որոնողական ծրագրերի օգնությամբ 5-10 նախադասությամբ տեղեկություններ հավաքեն տվյալ բույսի մասին.

ü  Բույսի անունը

ü  քանի տարի է ապրում

ü  ինչ պայմաններում է աճում

ü  մեկամյա է, թե բազմամյա

ü  ինչպիսի խնամք է հարկավոր

ü  պտղատու է, թե…

 

Շրջակա միջավայրի   փոփոխությունը

Այս անգամ դիտարկման առարկան մեկն է` բույսը (տերև, թուփ, ծառ, խոտ), մայրամուտը, պատուհանից երևացող տեսարանը, երկինքը և այլն:

Առարկայի (դիտարկվող օբյեկտի) փոփոխությունը կարելի է մանրամասն ցուցադրել՝ համեմատելով նույն անկյունից նկարված լուսանկարները։ Լուսանկարները պետք է նկարել նույն կետից և անկյունից, այնպես որ ընդամենը մի քանի լուսանկար նկարելով՝ կարելի է նկատել տարբերությունները։ Արձակուրդի օրերին նույն կարգավորումներով նկարված լուսանկարներից հետաքրքիր ֆոտոշարքեր կարելի է ստանալ:

 

Շրջակա միջավայրի եղանակի տեսությունը

Սովորողները կարող են հետևել իրենց բնակավայրի կամ ընտրել Հայաստանի որևէ տարածաշրջանի օդի ջերմաստիճանի փոփոխությունները։

Իրենց բնակավայրի օդի ջերմաստիճանի փոփոխություններին հետևելու համար, անհրաժեշտ է նույն պայմաններում (օրինակ՝ ստվերում) օրը 3-5 անգամ (ֆիքսված ժամերին)ստուգեն օդի ջերմաստիճանը։

Հայաստանի որևէ տարածաշրջանի օդի ջերմաստիճանի փոփոխությունները գրանցելու համար` համացանցում որոնում են տվյալ շրջանի՝ հնարավորինս ճշգրիտ ու համապատասխան ժամանակահատվածի դրությամբ եղանակի տեսությունը:

Կարող են օգտվել հետևյալ կայքերից.

http://www.meteo-tv.am/

http://mediagid.am/am/weather

Օգտագործելով հավաքված տվյալները՝ սովորողները PowerPoint ծրագրի միջոցով պատրաստում են ներկայացում, որն էլ հրապարակվում է դասարանական բլոգում:

Բերքահավաք

Քանի որ աշնանային արձակուրդները համընկնում են բերքահավաքի հետ, կարելի է մասնակցել նաև այդ գործընթացին: Նախօրոք հարց ու փորձ անել ծնողներին, գործընկերներին, թե ով խնձորի կամ խաղողի այգի ունի: Ստանալ նրանց համաձայնությունը և մասնակցել բերքահավաքին:

Նախագծի իրականացումը

  1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու,  դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
  2. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
  1. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
  2.  Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը

 

Նախագիծ  «ԹԹու»

Նախագծի հեղինակ՝ Լուսինե Գասպարյան, Հիմնական դպրոց

Ժամանակացույց— Նոյեմբերի 1-ից 10-ը:

Մինչև կրթահամալիրի տոները սկսվելը՝ նոյեմբերի սկզբին, մենք ունենք շատ համեղ ու հետաքրքիր ծես, որին բոլոր սովորողները մեծ հաճույքով են պատրաստվում ,քանի որ նրանք մաքսիմալ ընդգրկված են այդ ծեսի իրականացման աշխատանքներում, իսկ մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ երբ սովորողը շատ զբաղված է ինչ որ գործունեությամբ , նա ամեն ինչ մեծ եռանդով ու ոգևորությամբ է անում: Ծեսի իրականացման աշխատանքներում ընդգրկված են նաև մի քանի ծնող, որոնք մեզ կօգնեն գնումներ կատարելիս և  թթու դնելիս: Կարծում եմ , գլխի ընկաք, որ խոսքը թթուդրիկի մասին է:

Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները թե՛ մայրենի, թե՛ մաթեմատիկա,թե՛ բնագիտություն,թե՛ թատրոն, թե՛տեխնոլոգիա և օտար լեզու:

Մայրենի

Մայրենիի ժամին սովորողներին առաջարկում եմ խաղ դաս, /smart դաս /: Դասը մրգերի և բանջարեղենի մասին է. առանձնացնում են մրգերը բանջարեղենից, խմբավորում են, խմբերի համար ընտրում են  բնութագրող և նկարագրող բառեր/ օր. բանջարեղենը օգտակար է, համեղ է, պարունակում է շատ վիտամիններ, միրգը քաղցր է և այլն/

Հետո ամեն մեկն ընտրում է իր սիրած բանջարեղենը,word-ի էջ է բաց անում , փոքրիկ պատում է հորինում և մուտքագրում: Հետո աշխատում է հենց իր հորինած տեքստի վրա.

Բանջարեղենին բնութագրող հատվածը ներկում է կապույտ գույնով, նկարագրողը՝կարմիր, շարժում ցույց տվող/նախատեսում եմ սեպտեմբեր ամսից աշխատել այս ուղղությամբ/ բառը դեղին և այլն…

Վերջացնելուց հետո,պահպանում են իրենց աշխատանքը, ուղարկում են իմ էլ. հասցեին, ես դրանք հավաքում եմ և ստեղծում եմ համեղ, բանջարեղենային ընթերցարան:

Աշխատանք ընթացքը

Սովորողները որևէ որոնողական ծրագրով փնտրում ,գտնում են տեղեկություններ որևէ բանջարեղենի մասին/ որտեղ է աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունի և այլն/:

Հանձնարարում եմ նաև իրենց մայրիկներից, տատիկներից, հարևանուհիներից հարցնեն թթու դնելու բաղադրատոմսեր, ձայնագրեն կամ նկարահանեն խոսողին, որպեսզի հետո տեսաֆիլմեր պատրաստենք:

Տնային առաջադրանքի կատարման համար տալիս եմ երեքից չորս օր ժամանակ:

Հաջորդ օրվանից սկսած սովորողներից յուրաքանչյուը բերում է իր գտած նյութը, երբ բոլորի նյութերը հավաքվում են, ուսուցիչը դասարանի սովորողներին բաժանում է չորսից հինգ հոգանոց խմբերի, խմբով նայում են նյութերը,  ամբողջից դուրս են բերում ամենակարևոր բաները: Վերջում յուրաքանչյուր խմբից այն սովորողները, ովքեր ավելի լավ են տիրապետում համակարգչային ծրագրերի ստեղծում են բանջարեղենային տեղեկատվական ընթերցարան՝ PowerPoint ծրագրով:
Այս աշխատանքը նպաստում է սովորողների մայրենի լեզվի մշակմանը: Նրանք գտնում են տեղեկությունը, կարդում, եղած տեղեկատվությունից ընտրում են իրենց պետք եղածը, խմբագրում են և ստեղծում են մեկ ամբողջական աշխատանք: Նրանց մոտ զարգանում է որոնողական կայքերից և ծրագրերից օգտվելու կարողությունը, խմբով աշխատելու, համագործակցելու,մեկը մյուսին օգնելու,սովորեցնելու կարողությունը:

Մաթեմատիկա

Քանի որ գնումների սովորողների հետ ենք գնալու, նախօրոք կազմում ենք ցուցակ՝էլ գրատախտակի վրա, գրում ենք բանջարեղեի անունը, դիմացը՝ կիլոգրամի արժեքը, յուրաքանչյուրը հորինում է մեկ, երկու խնդիր և մուտքագրում word-ի էջի վրա:

Տանը հանձնարարում եմ հորինել  խնդիրներ,/օրինակ՝ յուրաքանչյուրը խանութից ճշտում է թթվի համար անհրաժեշտ բանջարեղենի գները:Հետո դասարանում աղյուսակ ենք կազմում, որպեսզի տեսնեք, թե որ խանութում է էժան, որ խանութում`թանկ, կամ էլ տատիկից, մայրիկից ճշտում են, թե իրենց ընտանիքի անդամների համար նախատեսված թթվի համար, յուրաքանչյուր բանջարեղենից քանի կգ է անհրաժեշտ,ընդամենը քանի˚ կգ բանջարեղեն, կամ այդ մթերքների համար որքա˚ն գումար/, բացի խնդիրներից հանձնարարում եմ նաև

չափել/քանոնով,թզով/,կշռել տանը եղած բանջարեղենը: Խնդիրներն ու չափ ու կշռի տվյալները մուտքագրել word-ի էջի վրա, որպեսզի հաջորդ օրը՝ դասարանում,  համեմատենք:

Բնագիտություն

Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օր՝որտեղ է աճում գազարը, հողի տակ, թե վրա, ինչպես են ցանում, խնամում, ջրում և այն…

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

Տեխնոլոգիա+թատրոն

Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Կարելի է նաև պանտամիմո խաղալ:

Իրենք կտրատում են, խաղում, ուսուցիչը ձայնագրում է, տեսաձայնագրում, առանց միջամտության:

Տեխնոլոգիա դասաժամին գուաշով նկարում են բանջարեղեն, գունավոր թղթերով ապլիկացիաներ են անում:

Հետո  մեդիատեխնոլոգիա դասաժամին paint կամ wizartbrush ծրագրով նկարներ են նկարում, նկարելուց հետո բաժանվում են երկու խմբի և այդ նկարներով ու ձայնագրություններով ֆիլմ են ստեղծում. մի խումբը որոնում է երաժշտություն ֆիլմի համար՝ google կամ youtube որոնողական կայքերից/ուղղորդում է դասավանդողը/, մյուս խումբը դասավանդողի օգնությամբ ֆիլմ է պատրաստում:

Այս աշխատանքների շնորհիվ սովորողի մոտ զարգանում է ազատ խոսքը, երևակայությունը, ինքնաարտահայտվելու կարողությունները, մոտորիկան, և նոր կարողություն. փորձում ենք սովորել movie maker մոնտաժային ծրագիրը:

Օտար լեզու

Անգլերենի, ռուսերենի դասաժամերին սովորում են բանջարեղենների անունները, դիտում և լսում են փոքրիկ դասեր՝ այդ բառերով:

«Ամանորյա ծես» նախագիծը

Նախագծի հեղինակ՝ Անահիտ Գրիգորյան, Նոր դպրոց

Նախագծի թեմա՝ Ամանորյա ծես

Ժամանակացույց`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Ամանորի ծեսը նշվում է դեկտեմբերի

1-ից հունվարի 5-ը:

Նպատակը՝  Նախապատրաստում«Ամանորի ծես» տոնակատարությանը.

Մայրենի

Նախատեսվող առաջադրանքները նպաստում են բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, ստեղծագործելու, հորինելու, երևակայական մտածողության ձևավորմանը:

ü  Հեքիաթհորինուկներ – Հեքիաթհորինուկները     կազմակերպվում են մի քանի եղանակներով:

  1. Մի նախադասություն ես, մի նախադասություն՝ դու – Սկիզբը կարող է հուշել ուսուցիչը (եթե դժվարանում են): Ամեն սովորող ասում է մեկ նախադասություն: Բնականաբար, նախադասությունները պետք է տրամաբանորեն շաղկապված լինեն, որպեսզի հորինուկը ստացվի: Վերջում ընտրում են վերնագիրը:
  2. Հորինում եմ ինքս – Այս դեպքում նախօրոք որոշվում է հեքիաթի վերնագիրը: Ամեն սովորող, 2-3 նախադասությամբ, ինքն է հորինում իր հեքիաթը և մուտքագրում:

ü  «Ի՞նչ կլիներ, եթե… » շարք – Ըստ թեմայի ընտրվում են հետաքրքիր «եթե»-ների շարք, և յուրաքանչյուր սովորող ձևակերպում է իր միտքը,  մուտքագրում:

ü  Նամակ (մեդիանամակ) Ձմեռ պապիկին – Մեդիանամակներ ստեղծելը ինքնանպատակ չէ: Այն խթանում է բանավոր խոսքի զարգացմանը: Ի տարբերություն սովորական նամակի, այստեղ երեխան հնարավորություն ունի  արտահայտելու իր կենդանի խոսքը, ցույց տալու իր հույզերը, դերասանական խաղը: Օրինակ՝ մատիկների մեդիանամակ: Մատներից յուրաքնաչյուրը դառնում է ընտանիքի անդամներից մեկը և Ձմեռ պապիկին ուղղում իր ցանկություները: Նամակների մյուս մասն էլ կատարում ենք paint-ով: Էջը գեղեցիկ ձևավորելուց հետո, սովորղները մուտքագրում են իրենց մտքերը:  Բլոգում բացում ենք առանձին բաժին, որտեղ հրապարակվում են սովորողների բոլոր նամակները:

ü  Ամանորյա բարեմաղթանքներ – Նախ խոսում ենք այն մասին, թե ինչ է նշանակում բարեմաղթանք:  Սովորողներին բաժանում ենք 3 խմբի: Առաջին խմբի սովորողները  ձայնագրում են իրենց տատիկ-պապիկների լավագույն ամանորյա բարեմաղթանքները, փորձում նրանց ասածը նկարել Paint-ով: Հավաքելով նկարներն ու ձայնագրությունները՝ պատրաստում ենք փոքրիկ ֆիլմեր: Սովորողների մյուս խումբն ինքնուրույն է հորինում  բարեմաղթանքներ: Հետո ընտրում են դրանցից 2-ը կամ 3ը  և ուղարկում ուսուցիչներին: Սովորողների մեկ այլ խումբն էլ ձայնագրում է ուսուցիչների ամանորյա բարեմաղթաները:

Մաթեմատիկա

Ամանորը շատ լավ թեմա է հաշվելու, համեմատելու, տրամաբանելու, խնդիրներ կազմելու համար:

ü  Ամանորյա օրացույցի ստեղծում – քանի՞ օր մնաց ամանորին: Դեկտեմբերի 1-ից էլեկտրոնային տարբերակով (Smart notebook) ստեղծում ենք ամանորյա օրացույց, որն իր մեջ ընդգրկում է ամսվա 31 օրերն էլ: Այն շատ ֆունկցիոնալ է: Միասին հաշվում ենք՝

  1. Շաբաթվա օրերը
  2. Տվյալ ամիսը քանի շաբաթ և քանի կիրակի ունի
  3. Համեմատել տվյալ ամսվա առաջին և վերջին շաբաթների օրերի քանակը:

ü   Խնդիրների կազմում – Սովորողները կատարում են խմբային աշխատանքներ, կազմում են խնդիրներ, առաջադրում միմյանց:

  1.  Հաշվել, թե յուրաքանչյուր առաջին դասարանում քանի շրխկան կա: Համամեմատել:
  2. Հաշվել, թե յուրաքանչյուր երկրորդ դասարանում քանի ամանորյա դիմակ կա: Համեմատել, թե որ դասարանում էին ամենաշատը, կամ ամենաքիչը:
  3. Հաշվել, թե դպրոցի աջ և ձախ թևերում քանի տոնածառ կա(որպես կենտրոն ընտրում ենք խոհանոցը) և համեմատել:

Տեխնոլոգիա

ü  Տոնական բացիկներ – յուրաքանչյուր երեխա պատրաստում է իր անսովոր բացիկը: Պատրաստելու համար օգտագործում ենք տարբեր թափոններ, կոճակներ, թելեր, ուլունքներ, ժապավեններ և այլն:

ü  Պապյե-մաշեներ – Պատրաստում ենք թերթից և թելերից պապյե-մաշեներ, որոնք կդառնան շատ գեղեցիկ տոնական դիմակներ կամ խաղալիքներ:

ü  Անսովոր տոնածառեր –Ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները: Ընտրում են որևէ տոնածառի նմուշ: Սովորողը մայրիկի հետ մասին պատրաստում է անսովոր տոնածառը, հայրիկը՝ նկարահանում է: Իսկ վերջում տատիկն ու պապիկը ասում են իրենց օրհնանքները:

ü  Շրխկաններ – Պատրաստում ենք կերպար-շրխկաններ, որոնք հրաշալի գործիքներ կլինեն երաժշտառիթմիկ վարժությունների, բեմադրությունների համար:

Խոհանոց

ü  Տարեգաթա – Պատրաստում ենք Ամանորի խորհրդանիշը՝ կոպեկով կլոր տարեգաթա: Նախօրոք երեխաները տանից բերում են տարեգաթայի պատրաստման բաղադրատոմսեր: Ընտրում ենք 2 բաղադրատոմս, հաշվում, թե յուրաքանչյուրի պատրաստման համար որքան գումար կպահանջվի: Միասին գնում ենք խանութ, կատարում անհրաժեշտ գնումները և անցնում գործի:

ü  Հալվա – Նախ զրուցում ենք, թե ինչից և որտեղ են ստանում ալյուրը, պատրաստում ենք: Ե´վ տարեգաթայի, և´ հալվայի պատրաստելուց հետո ընդհանուր հյուրասիրություն

Օտար լեզու

ü  Ամանորյա բարեմաղթանքների եռալեզու ժողովածու (հայերեն, ռուսերեն, անգլերեն)

Օր.՝ Բարի´ եկար, Նոր տարի,

Բեր մեզ ցորեն ու գարի,

Լիքը օրեր շատ ունենանք:

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենանք միշտ կուշտ փորով:

կամ

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ,

Բերք-բարիքի տարի լինի,

Անուշ- անուշ խմոր շաղեմ,

Արտս ցորեն, գարի լինի,

Կլոր կարմիր գաթա թխեմ,

Թող թխածս բարի լինի:

Այս շարքին կավելանան նաև այն բարեմաղթանքները, որոնք երեխաները կհավաքեն իրենց տատիկ-պապիկներից, և համացանցից գտած բարեմաղթանքները:

Երաժշտություն

Բլոգի համապատասխան բաժիններում՝ երգարան, ձայնադարան, նախապես հրապարակվում են ամանորյա բոլոր երգի բառերը, երգերի ձայնագրությունները, կարաոկե տարբերակները: Յուրաքանչյուր երգի ուսուցումից հետո ստեղծում ենք տվյալ երգի կարաոկեն:

ü  «Ավետիս»

ü  «Զարզընգա»

ü  «Դինգ-դոնգ»

ü  «Բասեն բարի»

ü  «Պատրաստել ենք մենք»

ü  «Տոնածառ ջան»

ü  «Համով-հոտով տոնածառ»

ü  «Փաթիլներ»

Մեդիատեխնոլոգիա

ü  Աշխատանք paint ծրագրով — տոնական բացիկների ստեղծում

ü  Աշխատանք ձայնագրիչով – տատիկ-պապիկների ամանորյա բարեմաղթանքների ձայնագրում

ü  Աշխատանք ֆոտոխցիկով – ամանորյա անսովոր իրերի, երևույթների լուսանկարում

 

 

 

 

«Դդմածես» նախագիծ

Նախագծի հեղինակ՝ Կարինե Մամիկոնյան, Գեղարվեստի կրտսեր դպրոց

Ժամանակացույց՝ իրականացվելու է 1 ամսում` հունվարի կեսերից փետրվարի կեսերն ընկած ժամանակահատվածում: Արդյունքները ներկայացվելու է Ղափամայի ծեսին կամ Դիջիտեք 2014:

Նախագիծն իր մեջ ներառում է՝

  • Ես և շրջակա  աշխարհը՝ ծանոթացում դդմացանին, նրա օգտակար հատկություններին
    •  Մայրենի խոսքի մշակում, զարգացում՝ բառապաշարի հարստացում, նոր տեղեկությունների, ինֆորմացիայի հավաքագրում, ներկայացում, լեզվամտածողության զարգացում, բանավոր, գրավոր խոսքի զարգացում
    •  մաթեմատիկական հաշվարկներ, համեմատություններ
    • Մեդիատեխնոլոգիական հմտություններ՝ ֆոտոխցիկների, տեսախցիկների,   ձայնագրիչների գործածում

 

Նախնական կարողություններ, հմտություններ, աշխատանքի ընթացքը

  • ·         Սովորողն օգտվում է ձայնագրիչից, ֆոտոխցիկից, /ճիշտ է, դեռ միայն նկարում է, չի դատարկում համակարգչի մեջ/, google որոնողական համակարգից, կարողանում է տեղեկություններ գրանցել, աղյուսակներ կազմել, օգտվել դրանցից

Աշխատանքի ընթացքը՝

Յուրաքանչյուրն ինտերնետից գտնում է տեղեկություններ դդմացանի վերաբերյալ, հարցուփորձ է անում իր տատիկներին, հարևանուհիներին և ձայնագրում է: Դդմի մասին առածներ, ասացվածքներ կհարցնեն մեծերից, համացանցից դուրս կբերեն, հանելուկներ կհորինեն: Կստեղծենք դասարանական դդմային աուդիոգիրք:

Նախապես բակում ցանել դդմի կորիզները, ամեն օր խնամել, ջրել, աղյուսակների միջոցով գրանցել դրանց աճը: Հողակտորը կարող ենք բաժանել երկու մասի՝մի մասում ցանում ենք սովորական դդմի կորիզ, մյուսում՝ բոված: Հետևում ենք աճին, Վենի դիագրամի միջոցով գրանցում ենք ընդհանրություններն ու տարբերությունները:

Սովորողները կարող են հաշվել մեր  հողակտորի երկարությունը, լայնությունը՝ ոտնաչափով, քայլով, թզով, որոշել, թե որքանով է մեկը մյուսից մեծ կամ փոքր: Ողջ ինֆորմացիան աղյուսակների միջոցով գրանցում ենք:

Նկարագրություն

Մտագրոհ մեթոդով սկսում ենք ասել բառեր, արտահայտություններ, որոնք բնորոշ են դդմին՝ համեղ, օգտակար, վիտամիններով հարուստ, և փոխաբերական իմաստով՝ դդում գլուխ: Սովորողներն անհատական նոթբուքնեթբուքով  google որոնողական համակարգի միջոցով /սովորողների մեծ մասն ինքնուրույն, իսկ ովքեր դժվարանում են իմ օգնությամբ/ փնտրում են  տեղեկություններ դդմի, նրա օգտակարության, աճեցնելու պայմանների մասին: Հնարավոր է նաև առցանց տեղեկությունների հավաքումը՝ կայքում դնում եմ թեման և կարծիքներ բաժնում տնից յուրաքանչյուր սովորող ծնողի օգնությամբ կամ ինքնուրույն մուտքագրում է դդմի մասին իր գտած տեղեկությունները: Հաջորդ օրը դասարանում  բաժանվում են 4-5 հոգանոց խմբերի և կարճ գրանցում են այդ ինֆորմացիան: Քանի որ աշխատանքը շարունակելու համար մեզ անհրաժեշտ է, որ սովորողներից  յուրաքանչյուրը տեսնի դդումն եփված և թարմ վիճակով, մենք հայտարարում ենք՝  Դդմակերակուր – դդմաօր — Ղափամայի պատրաստում:  Արդեն հաջորդ օրը խմբերն իրենց նոթբուքնեթբուքով  Վենի դիագրամ մեթոդով առանձնացնում են՝ դդմի նմանություններն ու տարբերությունները մինչ եփելը և եփելուց հետո: Հետո խմբերով փոքրիկ պատում են հորինում եփվող դդմի մասին, Word էջի վրա մուտքագրում են պատմությունը: Իրենց պատմություններից ընդգծում, գույներով առանձնացնում են դդմին նկարագրող, բնութագրող բառերը, շարժում, համ, հոտ, գույն ունեցող, ժտպացող, տխուր բառերը: Ավարտելուց հետո պահպանում են աշխատանքները, իրենց էլեկտրոնային հասցեից ուղարկում ուսուցչի և իրենց ընկերների էլեկտրոնային հասցեներին:

 

Գործունեության տեսակներ՝

Դդմահեքիաթ-աղցան՝ բեմադրում, նկարահանում

Տեխնոլոգիա՝ դդում կերպարի ստեղծում

Դդմաշքերթ՝ պոդիում

Դդմային բաղադրատոմսերի փնտրում ինտերնետից

Երաժշտություն՝ Ղափամայի ծիսական երգերի ուսուցում

Դդում-հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, առածներ, ասացվածքներ՝ մուտքագրել, Paint ծրագրով նկարել /օգտագործում ենք և՛ արդեն իմացած, ինտերնետից, գրքերից դուրս բերած հանելուկները, շուտասելուկները, սուտասելուկները, առածները, ասացվածքները, և՛ մեր հորինածները/

Դդմաղցանի պատրաստում

Դդմային երգերի ուսուցում

Դդմատիկնիկի պատրաստում

Դդմապատումների, դդմահեքիաթների մուտքագրում, պահպանում, ձայնագրում, նկարահանում, բեմադրում

Դդմաթխիկ

Դդմանամակ՝ մուտքագրել, ուղարկել նախապես բացված  <<Նամակ դդումին>> հասցեով

Դդմանկար,  դդում-դիմանկար ՝ Paint  ծրագրի կիրառմամբ

Օտար լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն՝ բառապաշարի հարստացում, բանաստեղծությունների, երգերի հորինում, կարաոկեների ստեղծում, դդմային թարգմանություններ

Դդմակերակուր-դդմաօր- Ղափամա

Մարմնակրթություն՝ դդմագլոր + լեզվագործունեություն

Անհրաժեշտ նյութեր՝ դդումներ, փափուկ ներքնակներ

Խաղի նկարագրություն — Քանի որ Դդմածեսին նախապատրաստվում ենք  ձմռանը, խաղը սկսում ենք բակում, դրսում, ձյան վրա: Սովորողները դդումները ձյան վրա գլորում են, հետո փորձում քայլել իրենց գլորած դդումների ճանապարհով: Խաղը զվարճալի է, քանի որ ձյան վրա ընկնում են, բարձրանում, իրենք էլ դդումների նման գլորվում: Շարունակում են դդումները գլորելով դպրոց մտնել, մարզադահլիճ հասնել: Մարզահագուստ հագնելուց հետո սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա: Հաղթում է այն խումբը, որի անդամներն ավելի արագ են ավարտում գլորը: Հետո փափուկ ներքնակներին շրջանաձև,  ոտքերը բացած — իրար կպցրած նստում են, մի դդում իրար գլորում և ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/:

Նախագծի իրականացման արդյունքում՝

  • Ստեղծել դդմային բառարան՝ բառերի, արտահայտությունների
  • Ստեղծել դդմալուսանկարների հավաքածու
  • Ինչպիսին էր վերաբերմունքս դդմի հանդեպ մինչ այս նախագիծը և այս նախագծից հետո /տպավորություններ/
  • Ամենօրյա աշխատանքի արդյունքում արված ձայնագրություններից, ֆոտոներից, նկարահանումներից ուսումնական ֆիլմի ստեղծում:

 

Оставьте комментарий