Ամառն ու լողը

Ջուլիետա Փաշիկյան

Ամռանը գնացել եմ Գեղարդ, որտեղ քեռիս մկրտվեց և տատիկիս ծննդյան օրը նշեցինք:  Գեղարդում լողավազան կար, որտեղ լողում էինք: Ջուրը սառն էր, բայց ես լողացի: Ամռանը գնացել եմ Աշտարակ: Լողավազանում լողացել եմ:

Это слайд-шоу требует JavaScript.

Ապարանում ցուրտ էր, Սևանում՝ շոգ

Գոռ Ստեփանյան

Ամռանն իմ եղբոր հետ գնացել եմ կրթահամալիրի Դպրոց-պարտեզի փակ լողավազան, լողալ եմ սովորել: Եղել եմ Ապարանում, որտեղ երկարաթև էինք հագնում, քանի որ ցուրտ էր: Սևանում հանգստանալիս էլ արևից  վառվել էի:

Իմ ամառը

Մարատ Բաղդասարյան

Ես ամռանը գնացել եմ Սևան, Թումոյի այգի, որտեղ եղբայրներիս հետ խաղացել եմ: Նաև մասնակցել եմ ջազային բացօթյա համերգի:

Բաթումիում

Աշոտ Մեսրոպյան

Այս տարի ամառային արձակուրդին իմ ընտանիքի հետ գնացել էի Բաթումի: Առավոտյան գնում էինք ծովում լողալու, հետո զբոսնում էինք քաղաքում: Մի օր էլ նավով զբոսնեցինք ծովում և նավավարը ղեկը հանձնեց ինձ. զբոսանքի ընթացքում նավը ես վարեցի: Շատ հաճելի էր:

image-ac1077e8895de4af770f5adc4b9cce7c9c0327cedd46c1eec0a437ea1c0f64b8-V image-cada7a3e6017104e3a0b51392d1bc821272927cdbae0e9bd637657e73ef1e401-V

Ամառվա մեկ օրը ձիարշավարանում

Վերոնիկա Խաչատրյան

Այս ամռանը  եղել եմ  Այրուձի  ակումբի  հեծյալ  բազայում, որը  գտնվում  է  Աշտարակում:   Ես  մոտիկից  տեսա  ձիերին  և  նրանց  քուռակներին:  Նստեցի   ձի,   բայց  մինչև  նստելը կերակրեցի  և  ընտելացրի  նրան  շաքարով,  մոտիկից  տեսա, թե  ոնց  էր  քուռակը  կաթ   խմում:  Շատ  հետաքրքիր էր  այդ  օրը:

GetFileAttachment2 GetFileAttachment

Ջուլիետա ջան, շնորհավոր կամ ուսումնական տարին սկսված է

Այս ուսումնական տարվա սկիզբը համընկել էր մեր Ջուլիետայի ծննդյան օրվա հետ: Ուրախ  առավոտյան պարապմունքից հետո, նկարեցինք, կավով ծեփեցինք և մեր մաղթանքներն ու ցանկություններն ուղղեցինք Ջուլիետային:

Это слайд-шоу требует JavaScript.

Իսպանիայում

Քրիստինա Գասպարյան

Ես այս ամռանը տատիկիս, պապիկիս և քույրիկիս հետ եղել եմ Իսպանիայում:  Գնացել ենք Մարինելանդ /մեր Ջրաշխարհի նման լողալու, զվարճանալու տեղ է/: Սղարաններն այնտեղ ավելի վախենալու էին, բայց ես նստեցի: Իսպանիայի եկեղեցիները տարբերվում էին մեր եկեղեցիներից մեծությամբ և մոմերով: Ես նաև ծովում եղա և ակվարիումում ապրող ձկներ, դելֆիններ, մեդուզաներ տեսա:

Это слайд-шоу требует JavaScript.